ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մտորումներ Գյումրիի ընտրությունների ազդեցության տակ

Մտորումներ Գյումրիի ընտրությունների ազդեցության տակ
29.03.2025 | 13:14

Խորհրդային Հայաստանն ուներ, եթե չեմ սխալվում, 35 շրջան: Շատ կուռ և կենտրոնացված արդյունավետ կառավարմամբ վարչատարածքային միավորներ էին: Պատահական չէ, որ Ադրբեջանը առանց փոփոխության պահպանել է վարչատարածքային այդ միավորները, որոնց ղեկավարները նշանակվում են և պատասխանատու են անմիջապես երկրի գործադիր իշխանության ղեկավարի առջև: Ադրբեջանի հաղթանակը երեսնամյա հակամարտության արդյունքում պայմանավորված էր նաև ուժեղ, կենտրոնաձիգ և պետական կառավարման համակարգով: Հիմա Հայաստանի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգը անկայունության և խառնաշփոթի բազում հատկանիշներ ունի: Տասը մարզեր, 70-ից ավելի համայնքներ, խոշոր համայնքներում՝ ավագանու քաղաքականացված կուսակցական ցուցակներով ընտրություններ, հակամարտող խմբավորումների ստեղծում և բնակչության պառակտում ու թշնամացում: Համայնքային ընտրությունների հռետորաբանությունը անհանդուրժողականության և վրեժխնդրության բեմականացման է նման: Ասենք, օրինակ, Գերմանիայում քաղաքական ճգնաժամը հաղթահարվում է, Փարաքարում, Վանաձորում, Գյումրիում և շատ այլ համայնքներում ձգվում է տարիներ: Մեկ անգամ էլ եմ այս մասին գրառում կատարել, փաստացիորեն մի խոշոր քաղաքի մեկ թաղամասի կամ Չինաստանի մեկ գյուղի չափ բնակչություն ունեցող «ժողովրդավարության կղզյակում» պետության մեջ պետություններ կան՝ իրենց «պառլամենտներով»: Թե որտեղից այս քաոսը հայտնաբերեցին, բերեցին կապեցին առանց այդ էլ վտանգված երկրի գլխին, դժվար է հասկանալ: Ոչ մի տրամաբանություն, ռացիոնալիզմի ցածր մակարդակ: Տեղական ինքնակառավարումը կայացած չէ, և դա պարզ երևում է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2921

Մեկնաբանություններ